Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ֆրենսիս Բեկոնի անհետացած կտավները վաճառքի կհանվեն Լոնդոնում

Ֆրենսիս Բեկոնի անհետացած կտավները վաճառքի կհանվեն Լոնդոնում
28.04.2015 | 12:55

Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդում վաճառքի են հանվում Ֆրենսիս Բեկոնի երկու ինքնադիմանկար, որոնց գտնվելու վայրը մի քանի տասնամյակ շարունակ անհայտ էր: Ինչպես գրում է BBC-ին հղումով, խոսքը «1975-ի ինքնանկարի» և «Ինքնադիմանկարի երեք էսքիզ» (1980) կտավների մասին է: Կտավների գոյության մասին հայտնի էր միայն Marlborough Fine Art պատկերասրահի արխիվի լուսանկարներից: Անանուն կոլեկցիոների հարազատները որոշել են վաճառել Բեկոնի կտավները աճուրդով, հուլիսի մեկին: Ակնկալվում է, որ կտավներից յուրաքանչյուրի արժեքը կարող է հասնել 15 մլն դոլարի: Անգլիացի նկարիչ-էսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի գործերը ամենաթանկարժեք կտավներից են ողջ աշխարհում:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ